Դրամավարկային քաղաքականության 2019 թվականի երրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2019 թվականի երկրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն (գնաճի հաշվետվություն/3) պարբերականը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 134 Ա
 24.09.2019

Դրամավարկային քաղաքականության 2019 թվականի երրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2019 թվականի երկրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն (գնաճի հաշվետվություն/3) պարբերականը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին»  Հայաստանի   Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 6-րդ հոդվածը, 17-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը  

Ո ր ո շ ու մ  է. 

  1. Հաստատել «Դրամավարկային քաղաքականության 2019 թվականի երրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2019 թ. երկրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն (գնաճի հաշվետվություն/3)» պարբերականը (այսուհետ՝ Գնաճի հաշվետվություն/3:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարության կորպորատիվ ծառայությունների վարչությանը և հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ Օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված պարբերականի հրապարակումը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ   Արթուր Ջավադյան

2019 թ. սեպտեմբերի 24, ք. Երևան