Գնաճի հաշվետվություն/2 (դրամավարկային քաղաքականության 2019թ. երկրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2019թ. առաջին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն) պարբերականը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 85Ա
 21.06.2019

Գնաճի հաշվետվություն/2 (դրամավարկային քաղաքականության 2019թ. երկրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2019թ. առաջին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն) պարբերականը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 17-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

 Ո ր ո շ ու մ  է . 

  1. Հաստատել «Գնաճի հաշվետվություն/2 (Դրամավարկային քաղաքականության 2019 թվականի երկրորդ եռամսյակի ծրագիր, Դրամավարկային քաղաքականության 2019թ. առաջին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն» պարբերականը (կցվում է):
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Գլխավոր քարտուղարությանը՝ սահմանված ժամկետներում ապահովել նշված նյութի հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ   Արթուր Ջավադյան

2019 թ. հունիսի 25, ք. Երևան