Գնաճի հաշվետվություն/1 (դրամավարկային քաղաքականության 2019թ. առաջին եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2018թ. չորրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն) պարբերականը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 36Ա
 26.03.2019

Գնաճի հաշվետվություն/1 (դրամավարկային քաղաքականության 2019թ. առաջին եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2018թ. չորրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն) պարբերականը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 17-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ու մ  է. 

  1. Հաստատել «Գնաճի հաշվետվություն/1 (Դրամավարկային քաղաքականության 2019 թվականի առաջին եռամսյակի ծրագիր, Դրամավարկային քաղաքականության 2018թ. չորրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն» պարբերականը:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Գլխավոր քարտուղարությանը՝ սահմանված ժամկետներում ապահովել նշված նյութի հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                    Արթուր Ջավադյան

2019 թ. մարտի 26, ք. Երևան