Գնաճի հաշվետվություն/3 (դրամավարկային քաղաքականության 2018թ. երրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2018թ. երկրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն) պարբերականը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 147Ա
27.08.2018
Գնաճի հաշվետվություն/3 (դրամավարկային քաղաքականության 2018թ. երրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2018թ. երկրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն) պարբերականը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Հաստատել «Գնաճի հաշվետվություն/3 (Դրամավարկային քաղաքականության 2018 թվականի երրորդ եռամսյակի ծրագիր, Դրամավարկային քաղաքականության 2018թ. երկրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն») պարբերականը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարությանը՝ սահմանված ժամկետներում ապահովել նշված նյութի հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2018 թ.օգոստոսի 28, ք. Երևան