Գնաճի հաշվետվություն/1 (դրամավարկային քաղաքականության 2018թ. առաջին եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2017թ. չորրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն) պարբերականը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 19Ա
 23.02.2018

Գնաճի հաշվետվություն/1 (դրամավարկային քաղաքականության 2018թ. առաջին եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2017թ. չորրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն) պարբերականը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը  

Ո ր ո շ ու մ  է. 

  1. Հաստատել «Գնաճի հաշվետվություն/1 (Դրամավարկային քաղաքականության 2018 թվականի առաջին եռամսյակի ծրագիր, Դրամավարկային քաղաքականության 2017թ. չորրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն» պարբերականը:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարության կորպորատիվ ծառայությունների վարչությանը՝ սահմանված ժամկետում իրականացնել նշված նյութի խմբագրումը:
  3. 3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարության հասարակության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված կարգով հրապարակել այն և տեղադրել ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ   Ներսես Երիցյան

2018 թ. փետրվարի 27, ք. Երևան