Գնաճի հաշվետվություն/4 (դրամավարկային քաղաքականության 2017թ. չորրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2017թ. երրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն) պարբերականը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 268Ա
 24.11.2017

Գնաճի հաշվետվություն/4 (դրամավարկային քաղաքականության 2017թ. չորրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2017թ. երրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն) պարբերականը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը   

Ո ր ո շ ու մ  է. 

  1. Հաստատել «Գնաճի հաշվետվություն/4 (Դրամավարկային քաղաքականության 2017 թվականի չորրորդ եռամսյակի ծրագիր, Դրամավարկային քաղաքականության 2017թ. երրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն» պարբերականը:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարության կորպորատիվ ծառայությունների վարչությանը՝ սահմանված ժամկետում իրականացնել նշված նյութի հրատարակումը:
  3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարության հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված կարգով հրապարակել նյութը և տեղադրել ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ   Արթուր Ջավադյան

2017 թ. նոյեմբերի 29, ք. Երևան