Գնաճի հաշվետվություն/2 (դրամավարկային քաղաքականության 2017թ. երկրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2017թ. առաջին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն) պարբերականը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 116Ա
 26.05.2017

Գնաճի հաշվետվություն/2 (դրամավարկային քաղաքականության 2017թ. երկրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2017թ. առաջին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն) պարբերականը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը  

Ո ր ո շ ու մ  է . 

  1. Հաստատել «Գնաճի հաշվետվություն/2 (Դրամավարկային քաղաքականության 2017 թվականի երկրորդ եռամսյակի ծրագիր, Դրամավարկային քաղաքականության 2017թ. առաջին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն» պարբերականը:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը և հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ «Գնաճի հաշվետվություն/2 (Դրամավարկային քաղաքականության 2017 թվականի երկրորդ եռամսյակի ծրագիր, Դրամավարկային քաղաքականության 2017թ. առաջին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն» պարբերականը սահմանված կարգով հրապարակել և տեղադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ    Արթուր Ջավադյան

2017 թ. մայիսի 30, ք. Երևան