Գնաճի հաշվետվություն/1 (դրամավարկային քաղաքականության 2017թ. առաջին եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2016թ. չորրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն) պարբերականը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 46Ա
24.02.2017
Գնաճի հաշվետվություն/1 (դրամավարկային քաղաքականության 2017թ. առաջին եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2016թ. չորրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն) պարբերականը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Հաստատել «Գնաճի հաշվետվություն/1 (Դրամավարկային քաղաքականության 2017 թվականի առաջին եռամսյակի ծրագիր, Դրամավարկային քաղաքականության 2016թ. չորրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն» պարբերականը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը և հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ «Գնաճի հաշվետվություն/1 (Դրամավարկային քաղաքականության 2017 թվականի առաջին եռամսյակի ծրագիր, Դրամավարկային քաղաքականության 2016թ. չորրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն» պարբերականը սահմանված կարգով հրապարակել և տեղադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2017 թ. փետրվարի 24, ք. Երևան