Գնաճի հաշվետվություն/4 (դրամավարկային քաղաքականության 2016թ. չորրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2016թ. երրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն) պարբերականը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 215Ա
 25.11.2016

Գնաճի հաշվետվություն/4 (դրամավարկային քաղաքականության 2016թ. չորրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2016թ. երրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն) պարբերականը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը  

Ո ր ո շ ու մ  է. 

  1. Հաստատել «Գնաճի հաշվետվություն/4 (Դրամավարկային քաղաքականության 2016 թվականի չորրորդ եռամսյակի ծրագիր, Դրամավարկային քաղաքականության 2016թ. երրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն» պարբերականը:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը և հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված կարգով հրապարակել պարբերականը և տեղադրել ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                 Արթուր Ջավադյան

2016 թ. նոյեմբերի 25, ք. Երևան