Գնաճի հաշվետվություն/4 (դրամավարկային քաղաքականության 2015թ. չորրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2015թ. երրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն) պարբերականը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 244Ա
20.11.2015
Գնաճի հաշվետվություն/4 (դրամավարկային քաղաքականության 2015թ. չորրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2015թ. երրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)
պարբերականը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Հաստատել «Գնաճի հաշվետվություն/4 (Դրամավարկային քաղաքականության 2015 թվականի չորրորդ եռամսյակի ծրագիր, Դրամավարկային քաղաքականության 2015թ. երրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն» պարբերականը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը՝ սահմանված ժամկետում իրականացնել նշված նյութի հրատարակումը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված կարգով հրապարակել այն և տեղադրել ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2015 թ. նոյեմբերի 20, ք. Երևան