Գնաճի հաշվետվություն/1 (դրամավարկային քաղաքականության 2015թ. առաջին եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2014թ. չորրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն) պարբերականը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 39Ա
19.02.2015
Գնաճի հաշվետվություն/1 (դրամավարկային քաղաքականության 2015թ. առաջին եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2014թ. չորրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն) պարբերականը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Հաստատել «Գնաճի հաշվետվություն/1 (Դրամավարկային քաղաքականության 2015 թվականի առաջին եռամսյակի ծրագիր, Դրամավարկային քաղաքականության 2014թ. չորրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն» պարբերականը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը՝ սահմանված ժամկետում իրականացնել նշված նյութի հրատարակումը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված կարգով հրապարակել այն և տեղադրել ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2015 թ. փետրվարի 24, ք. Երևան