Գնաճի հաշվետվություն/2 (դրամավարկային քաղաքականության 2014թ. երկրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2014թ. առաջին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն) պարբերականը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 131Ա
 20.05.2014

Գնաճի հաշվետվություն/2 (դրամավարկային քաղաքականության 2014թ. երկրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2014թ. առաջին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն) պարբերականը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը  

Ո ր ո շ ու մ  է.                

  1. Հաստատել «Գնաճի հաշվետվություն/2 (Դրամավարկային քաղաքականության 2014 թվականի երկրորդ եռամսյակի ծրագիր, Դրամավարկային քաղաքականության 2014թ. առաջին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն» պարբերականը:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը՝ սահմանված ժամկետում իրականացնել նշված նյութի հրատարակումը:
  3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված կարգով հրապարակել այն և տեղադրել ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ   Արթուր Ջավադյան

2014 թ. մայիսի 26, ք. Երևան