Գնաճի հաշվետվություն/4 (դրամավարկային քաղաքականության 2013թ. չորրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2013թ. երրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն) պարբերականը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 262Ա
 19.11.2013

Գնաճի հաշվետվություն/4 (դրամավարկային քաղաքականության 2013թ. չորրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2013թ. երրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)
պարբերականը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի    Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը  

Ո ր ո շ ու մ  է . 

  1. Հաստատել «Գնաճի հաշվետվություն/4 (Դրամավարկային քաղաքականության 2013 թվականի չորրորդ եռամսյակի ծրագիր, Դրամավարկային քաղաքականության 2013թ. երրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն» պարբերականը:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը՝ սահմանված ժամկետում իրականացնել նշված նյութի հրատարակումը:
  3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված կարգով հրապարակել այն և տեղադրել ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                    Արթուր Ջավադյան

2013 թ. նոյեմբերի 22, ք. Երևան