Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012 թվականի չորրորդ եռամսյակի գնաճի հաշվետվությունը (դրամավարկային քաղաքականության 2013թ. առաջին եռամսյակի ծրագիրը) հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 34Ա
19.02.2013
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012 թվականի չորրորդ եռամսյակի գնաճի հաշվետվությունը (դրամավարկային քաղաքականության 2013թ. առաջին եռամսյակի ծրագիրը) հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012 թվականի չորրորդ եռամսյակի Գնաճի հաշվետվությունը. Դրամավարկային քաղաքականության 2013թ. առաջին եռամսյակի ծրագիրը»:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը՝ սահմանված ժամկետում իրականացնել նշված նյութի հրատարակումը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ հրապարակել նյութը՝ տեղադրելով ՀՀ կենտրոնական բանկի կայքէջում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2013 թ. փետրվարի 21, ք. Երևան