Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012 թվականի երրորդ եռամսյակի գնաճի հաշվետվությունը (դրամավարկային քաղաքականության 2012թ. չորրորդ եռամսյակի ծրագիրը) հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 303Ա
08.11.2012
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012 թվականի երրորդ եռամսյակի գնաճի հաշվետվությունը (դրամավարկային քաղաքականության 2012թ. չորրորդ եռամսյակի ծրագիրը) հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012 թվականի երրորդ եռամսյակի Գնաճի հաշվետվությունը (Դրամավարկային քաղաքականության 2012թ. չորրորդ եռամսյակի ծրագիրը)»:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը՝ սահմանված ժամկետում իրականացնել նշված նյութի հրատարակումը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված կարգով հրապարակել այն և տեղադրել ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2012 թ. նոյեմբերի 12, ք. Երևան