Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2011 թվականի չորրորդ եռամսյակի գնաճի հաշվետվությունը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 47Ա
 24.02.2012

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2011 թվականի չորրորդ եռամսյակի գնաճի հաշվետվությունը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը  

Ո ր ո շ ու մ  է . 

  1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2011 թվականի չորրորդ եռամսյակի Գնաճի հաշվետվությունը»:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը` սահմանված ժամկետում իրականացնել նշված նյութի հրատարակումը:
  3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը հրապարակել նյութը՝ տեղադրելով ՀՀ կենտրոնական բանկի կայքում:
  4. 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                Արթուր Ջավադյան

2012 թ. փետրվարի 28, ք. Երևան