«ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին լուծարման թույլտվություն տալու և վարկային գործունեության թիվ 21 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 223 Ա
29.12.2020
«ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին լուծարման թույլտվություն տալու և վարկային գործունեության թիվ 21 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» և «իթ» կետերը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, 73-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2018 թվականի փետրվարի 2-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների ինքնալուծարման նախնական համաձայնության, ինքնալուծարման թույլտվության տրամադրման համար պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները, լուծարային հանձնաժողովի նախագահի և անդամների, ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի, լուծարային կառավարչի և հիփոթեքային կառավարչի որակավորման պահանջները, լուծարային հանձնաժողովի, ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի և լուծարային կառավարչի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը, պարբերականությունը և ժամկետները, լուծարային հանձնաժողովի և լուծարային կառավարչի կողմից հրապարակվող տեղեկությունների ցանկը, հրապարակման կարգը և ձևը, անվճարունակ ֆինանսական կազմակերպությունների ֆինանսական առողջացման ծրագրի ձևը» Կանոնակարգ 20-ի 3-րդ և 4-րդ գլուխները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 29.12.2020թ. ««ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին լուծարման նախնական համաձայնություն տալու վերաբերյալ» թիվ 90 ԾՕՀ Ա որոշումը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 55 արձանագրություն) և «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի՝ 25.11.2020թ., 17.12.2020թ., 21.12.2020թ. և 24.12.2020թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է .
- Տալ լուծարման թույլտվություն «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին:
- Ուժը կորցրած ճանաչել ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի վարկային գործունեության թիվ 21 լիցենզիան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2020 թ. դեկտեմբերի 29, ք. Երևան