«ԼԱՏՏԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 222 Ա
29.12.2020
«ԼԱՏՏԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020թ. դեկտեմբերի 25-ի թիվ 55 արձանագրություն) և քննարկելով «ԼԱՏՏԵ» ՍՊԸ-ի 30.11.2020թ. և 22.12.2020թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է .
- «ԼԱՏՏԵ» ՍՊԸ-ին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա` ՀՀ, ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա Հ/Ա Ա-3 թաղամաս 15/2 հասցեում գործունեություն իրականացնելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2020 թ. դեկտեմբերի 30, ք. Երևան