«Վերդյան Քեփիթըլ մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծառայությունների մատուցման թիվ 0017 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 220 Ա
29.12.2020
«Վերդյան Քեփիթըլ մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծառայությունների մատուցման թիվ 0017 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 16Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, նրանց կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ի 121-րդ կետի 4-րդ ենթակետը և 124-րդ կետը, հաշվի առնելով լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020թ. դեկտեմբերի 18-ի թիվ 54 արձանագրություն) և քննարկելով «Վերդյան Քեփիթըլ մենեջմենթ» ՍՊԸ-ի 09.11.2020թ., 24.11.2020թ, 26.11.2020թ., 27.11.2020թ. և 14.12.2020թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է .
- Վերաձևակերպել «Վերդյան Քեփիթըլ մենեջմենթ» ՍՊԸ-ի ներդրումային ծառայությունների մատուցման թիվ 0017 լիցենզիան՝ պայմանավորված «Վերդյան Քեփիթըլ մենեջմենթ» ՍՊԸ-ի ֆիրմային անվանման փոփոխության հետ (նոր անվանումն է՝ «ՎիՔեփիթըլ» ՍՊԸ):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2020 թ. դեկտեմբերի 30, ք. Երևան