«Փի.Էս.Առ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 712 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 219 Ա
29.12.2020
«Փի.Էս.Առ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 712 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020թ. դեկտեմբերի 18-ի թիվ 54 արձանագրություն) և քննարկելով «ՓԻ.ԷՍ.ԱՌ» ՍՊԸ-ի 11.12.2020թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է .
- Ուժը կորցրած ճանաչել «ՓԻ.ԷՍ.ԱՌ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 712 լիցենզիան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2020 թ. դեկտեմբերի 29, ք. Երևան