«ՊԼԱՏԻՆ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 827 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 218 Ա
 29.12.2020

«ՊԼԱՏԻՆ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 827 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020թ. դեկտեմբերի 18-ի թիվ 54 արձանագրություն) և քննարկելով «ՊԼԱՏԻՆ» ՍՊԸ-ի 09.12.2020թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

  1. Ուժը կորցրած ճանաչել «ՊԼԱՏԻՆ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 827 լիցենզիան:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2020 թ. դեկտեմբերի 29, ք. Երևան