«Քրեսնթ Գլոբլ Եվրասիա» փակ բաժնետիրական ընկերության ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 217 Ա
29.12.2020
«Քրեսնթ Գլոբլ Եվրասիա» փակ բաժնետիրական ընկերության ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը և Կանոնակարգ 3/01-ի 241-րդ կետի 3-րդ ենթակետը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020թ. դեկտեմբերի 18-ի թիվ 54 արձանագրություն) և քննարկելով «Քրեսնթ Գլոբլ Եվրասիա» փակ բաժնետիրական ընկերության 04.12.2020թ. միջնորդագիրը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է .
- Վերաձևակերպել «Քրեսնթ Գլոբլ Եվրասիա» փակ բաժնետիրական ընկերության ապահովագրական բրոքերային գործունեության թիվ 0014 լիցենզիան (տրված՝ 12.2015թ.)` պայմանավորված «Քրեսնթ Գլոբլ Եվրասիա» փակ բաժնետիրական ընկերության անվանման՝ որպես «Եվրասիա Բրոքերս» ապահովագրական և վերաապահովագրական բրոքեր ՓԲԸ փոփոխության հետ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2020 թ. դեկտեմբերի 30, ք. Երևան