«ՄԻՓԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վճարահաշվարկային կազմակերպության (դրամական (փողային) փոխանցումների իրականացման) լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 208 Ա
15.12.2020
«ՄԻՓԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վճարահաշվարկային կազմակերպության (դրամական (փողային) փոխանցումների իրականացման) լիցենզիա տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 5-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» կանոնակարգ 17/01-ի 19-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 53 արձանագրություն) և քննարկելով «ՄԻՓԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 20.04.2020թ., 22.04.2020թ., 27.05.2020թ., 08.06.2020թ., 17.06.2020թ., 24.07.2020թ., 06.08.2020թ., 04.09.2020թ., 15.09.2020թ., 23.09.2020թ., 25.10.2020թ., 04.11.2020թ., 12.11.2020թ., 26.11.2020թ., 27.11.2020թ., 30.11.2020թ., 01.12.2020թ., 07.12.2020թ. և 11.12.2020թ. միջնորդագրերն ու կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- «ՄԻՓԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել վճարահաշվարկայինկազմակերպության (դրամական (փողային) փոխանցումների իրականացման) լիցենզիա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2020 թ. դեկտեմբերի 17, ք. Երևան