Ա/Ձ Գագիկ Ղարդաշյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 255 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 206 Ա
 15.12.2020

Ա/Ձ Գագիկ Ղարդաշյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 255 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը,  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետը,  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 52 արձանագրություն) և հաշվի առնելով Ա/Ձ Գագիկ Ղարդաշյանի կողմից 24.11.2020թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված  միջնորդագիրը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Վերաձևակերպել Ա/Ձ Գագիկ Ղարդաշյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 255 լիցենզիան` կապված Գագիկ Ղարդաշյանի անձնագրի տվյալների փոփոխության հետ:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2020 թ. դեկտեմբերի 17, ք. Երևան