«ԱՐԾԱԹԵ ԳԱՎԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 128 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 197 Ա
01.12.2020
«ԱՐԾԱԹԵ ԳԱՎԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 128 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (27.11.2020 թ. թիվ 51 արձանագրություն) և հաշվի առնելով «ԱՐԾԱԹԵ ԳԱՎԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 06.11.2020 թ., 13.11.2020 թ., 24.11.2020 թ. և 26.11.2020 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտն ու կից փաստաթղթերը՝ կապված գրավադրված մեծածավալ գույքի պահպանության համար նախատեսված Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Էրեբունի, Արին Բերդի փողոց, 5-րդ նրբ. 4/3 հասցեում գործունեությունը դադարեցնելու և նոր տարածքի (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց, 4-րդ նրբ., 1 շենք հասցե) շահագործմանը համաձայնություն տալու հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Վերաձևակերպել «ԱՐԾԱԹԵ ԳԱՎԱԹ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ֊Ե 128 լիցենզիան (տրված՝11.2007 թ.):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2020 թ. դեկտեմբերի 4, ք. Երևան