«ԳՆԹՈՒՆԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 182 Ա
 06.11.2020

«ԳՆԹՈՒՆԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 48 արձանագրություն) և քննարկելով «ԳՆԹՈՒՆԻՔ» ՍՊԸ-ի կողմից 24.09.2020թ., 09.10.2020թ. և 16.10.2020թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է .

  1. «ԳՆԹՈՒՆԻՔ» ՍՊԸ-ին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Ապարան, Բաղրամյան 35 հասցեում գործունեություն իրականացնելու համար:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2020 թ. նոյեմբերի 10, ք. Երևան