«ՈՍԿԵ ՇՂԹԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 122 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 179 Ա
06.11.2020
«ՈՍԿԵ ՇՂԹԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 122 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 48 արձանագրություն) և հաշվի առնելով «ՈՍԿԵ ՇՂԹԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 21.08.2020թ. և 22.10.2020թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտն ու կից փաստաթղթերը՝ կապված գրավադրված մեծածավալ գույքի պահպանության համար նախատեսված՝ ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Արցախի պողոտա 30/8 շինություն և 34/4 ավտոտեխսպասարկման կետ հասցեներում տարածքների վարձակալության պայմանագրերի խզման հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է .
- Վերաձևակերպել «ՈՍԿԵ ՇՂԹԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ֊Ե 122 լիցենզիան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2020 թ. նոյեմբերի 10, ք. Երևան