«ԽԱՎԱՐՄԻՅԱՆԵ» ՍՊԸ-ի կողմից հայաստանի հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության կասեցված 30-օրյա ժամկետը վերսկսելու և դիմումը մերժելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 169 Ա
09.10.2020
«ԽԱՎԱՐՄԻՅԱՆԵ» ՍՊԸ-ի կողմից հայաստանի հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության կասեցված 30-օրյա ժամկետը վերսկսելու և դիմումը մերժելու մասին
Նկարագրական մաս
«ԽԱՎԱՐՄԻՅԱՆԵ» ՍՊԸ-ն (այսուհետ՝ նաև Ընկերություն) 25.08.2020թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) է ներկայացրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմում և կից փաստաթղթեր:
Կենտրոնական բանկ ներկայացված փաթեթի ուսումնասիրությունից պարզվել է, որ Ընկերության կողմից չեն ներկայացվել Կենտրոնական բանկի խորհրդի 15.05.2007թ. թիվ 138 Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի (այսուհետ՝ Կանոնակարգ 10) 4-րդ կետով սահմանված մի շարք փաստաթղթեր, իսկ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Կանոնակարգ 10-ով սահմանված պահանջներին:
Բացակայում է նաև «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին համապատասխան հայտարարություն Ընկերության մասնակցի/տնօրենի մոտ դատվածության բացակայության մասին:
Հիմք ընդունելով Կանոնակարգ 10-ի 11-րդ կետը՝ Կենտրոնական բանկը փաստաթղթերը ստանալու օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում 07.09.2020թ. թիվ 13.2.1-08/002280-20 գրությամբ տեղեկացրել է Ընկերությանը ներկայացված փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ: Սակայն Ընկերությունը նշված տեղեկացումն ուղարկվելու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր:
Կենտրոնական բանկի խորհրդի 11.09.2020թ. թիվ 147 Ա որոշմամբ կասեցվել է «ԽԱՎԱՐՄԻՅԱՆԵ» ՍՊԸ-ի՝ արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության 30-օրյա ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
Պատճառաբանական մաս
Սույն որոշման նկարագրական մասում նշված փաստերի ամփոփման արդյունքում Կենտրոնական բանկը հանգում է հետևյալ եզրակացությանը.
Ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են և չեն համապատասխանում Կանոնակարգ 10-ով սահմանված պահանջներին:
Համաձայն Կանոնակարգ 10-ի 10-րդ կետի 1-ին ենթակետի՝ Կենտրոնական բանկը մերժում է արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումը, եթե ներկայացված փաստաթղթերը թերի են, կեղծ և (կամ) հակասում են օրենքներին և այլ իրավական ակտերին:
Եզրափակիչ մաս
Քննարկելով «ԽԱՎԱՐՄԻՅԱՆԵ» ՍՊԸ-ի 25.08.2020թ. դիմումը և կից փաստաթղթերը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Կանոնակարգ 10-ի 10-րդ կետի 1-ին ենթակետը, 11-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 43 արձանագրություն)՝ Կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Վերսկսել Կենտրոնական բանկի խորհրդի 11.09.2020թ. թիվ 147 Ա որոշմամբ կասեցված «ԽԱՎԱՐՄԻՅԱՆԵ» ՍՊԸ-ի՝ արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության 30-օրյա ժամկետը:
- Մերժել «ԽԱՎԱՐՄԻՅԱՆԵ» ՍՊԸ-ի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
- Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2020 թ. հոկտեմբերի 9, ք. Երևան