Ա/Ձ Գրիգորի Դավիդյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 679 լիցենզիայի վերաձևակերպման դիմումի քննության կասեցված 30-օրյա ժամկետը վերսկսելու և լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 168 Ա
 09.10.2020

Ա/Ձ Գրիգորի Դավիդյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 679 լիցենզիայի վերաձևակերպման դիմումի քննության կասեցված 30-օրյա ժամկետը վերսկսելու և լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության  կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138 Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 43 արձանագրություն), քննարկելով Ա/Ձ Գրիգորի Դավիդյանի 26.08.2020 թ. և ի լրումն ներկայացված՝ 11.09.2020 թ. միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Վերսկսել Ա/Ձ Գրիգորի Դավիդյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 679 լիցենզիայի վերաձևակերպման դիմումի քննության՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 25.09.2020թ. թիվ 160 Ա որոշմամբ կասեցված 30-օրյա ժամկետը:
  2. Վերաձևակերպել Ա/Ձ Գրիգորի Դավիդյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 679 լիցենզիան՝ կապված փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխության հետ (նոր հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, 32 շենք, 53 ոչ բնակելի տարածք):
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2020 թ. հոկտեմբերի 13, ք. Երևան