«ՀԱՅԱՍՏԱՆ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՓԲԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 744/1 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 166 Ա
09.10.2020
«ՀԱՅԱՍՏԱՆ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՓԲԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 744/1 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 43 արձանագրություն) և քննարկելով «ՀԱՅԱՍՏԱՆ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՓԲԸ 25.09.2020թ. և 05.10.2020թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Ուժը կորցրած ճանաչել «ՀԱՅԱՍՏԱՆ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՓԲԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 744/1 լիցենզիան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2020 թ. հոկտեմբերի 9, ք. Երևան