«ՍԻԹԻ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 836/15 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 165 Ա
09.10.2020
«ՍԻԹԻ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 836/15 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 42 արձանագրություն) և քննարկելով «ՍԻԹԻ» ՍՊԸ 18.09.2020 թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Ուժը կորցրած ճանաչել «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 836/15 լիցենզիան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2020 թ. հոկտեմբերի 9, ք. Երևան