Ա/Ձ Գրիգորի Դավիդյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 679 լիցենզիայի վերաձևակերպման դիմումի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 160 Ա
 25.09.2020

Ա/Ձ Գրիգորի Դավիդյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 679 լիցենզիայի վերաձևակերպման դիմումի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (23.09.2020թ. թիվ 41 արձանագրություն) և քննարկելով Ա/Ձ Գրիգորի Դավիդյանի 26.08.2020թ. և ի լրումն ներկայացված 11.09.2020թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Կասեցնել Ա/Ձ Գրիգորի Դավիդյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 679 լիցենզիայի վերաձևակերպման դիմումի քննության 30-օրյա ժամկետը՝ նշանակություն ունեցող փաստեր պարզաբանելու նպատակով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2020 թ. սեպտեմբերի 25, ք. Երևան