«ԹՐԱՍԹ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 279 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 159 Ա
25.09.2020
«ԹՐԱՍԹ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 279 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետը և 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 22-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (16.09.2020թ. թիվ 40 արձանագրություն) և քննարկելով «ԹՐԱՍԹ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 28.08.2020թ. ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացված դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Կասեցնել «ԹՐԱՍԹ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 279 լիցենզիայի (տրված՝ 18.12.2013թ.) գործողությունը՝ մինչև 15.12.2020թ.:
- Սահմանել, որ Գրավատունը լիցենզիայի գործողության կասեցման ընթացքում իրականացնելու է միայն մինչև Լիցենզիայի գործողության կասեցումը տրամադրված վարկերի սպասարկումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2020 թ. սեպտեմբերի 25, ք. Երևան