«ՎԻՊ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 333 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 158 Ա
25.09.2020
«ՎԻՊ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 333 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (23.09.2020թ. թիվ 41 արձանագրություն) և հաշվի առնելով «ՎԻՊ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 01.09.2020թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտն ու կից փաստաթղթերը՝ կապված գրավադրված մեծածավալ գույքի պահպանության համար նախատեսված ՀՀ, Արարատի մարզ, գ. Այգավան, Մ. Միրզոյան փող. 4 հասցեում գործունեությունը դադարեցնելու և նոր տարածքի շահագործման հետ (ՀՀ, Արարատի մարզ, համայնք Ավշար Երևան-Երասխ մայրուղի 6 հասցե)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Վերաձևակերպել «ՎԻՊ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 333 (տրված՝ 12.2018թ.) լիցենզիան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2020 թ. սեպտեմբերի 30, ք. Երևան