«ՍՄԱՐԹ ՖԱՅՆԵՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՍՄԱՐԹ ՖԱՅՆԵՆՍ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 146 Ա
 11.09.2020

«ՍՄԱՐԹ ՖԱՅՆԵՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՍՄԱՐԹ ՖԱՅՆԵՆՍ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը, «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020թ. սեպտեմբերի 9-ի թիվ 39 արձանագրություն) և քննարկելով «ՍՄԱՐԹ ՖԱՅՆԵՆՍ» ՍՊԸ-ի «ՍՄԱՐԹ ՖԱՅՆԵՆՍ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 28.02.2020թ., 21.08.2020թ., 25.08.2020թ., 31.08.2020թ., 02.09.2020թ. և 07.09.2020թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Գրանցել «ՍՄԱՐԹ ՖԱՅՆԵՆՍ» ՍՊԸ-ի «ՍՄԱՐԹ ՖԱՅՆԵՆՍ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2020 թ. սեպտեմբերի 16, ք. Երևան