«ԴԱՅՄԵՆՇՆ ՖԱՆԴԶ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԴԱՅՄԵՆՇՆ ՖԻՔՍԴ ԻՆՔԱՄ ՅՈՒԷՍԴԻ» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 145 Ա
 11.09.2020

«ԴԱՅՄԵՆՇՆ ՖԱՆԴԶ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԴԱՅՄԵՆՇՆ ՖԻՔՍԴ ԻՆՔԱՄ ՅՈՒԷՍԴԻ» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի՝ 08.11.2016թ. թիվ 194 Ն որոշմամբ հաստատված «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020թ. սեպտեմբերի 9-ի թիվ 39 արձանագրություն) և քննարկելով «ԴԱՅՄԵՆՇՆ ՖԱՆԴԶ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված 25.08.2020թ., 27.08.2020թ. և 01.09.2020թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը` ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Գրանցել «ԴԱՅՄԵՆՇՆ ՖԱՆԴԶ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԴԱՅՄԵՆՇՆ ՖԻՔՍԴ ԻՆՔԱՄ ՅՈՒԷՍԴԻ» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2020 թ. սեպտեմբերի 16, ք. Երևան