«ԱՐԱՔՍ ԷԼԻՏ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 144 Ա
 11.09.2020

«ԱՐԱՔՍ ԷԼԻՏ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 39 արձանագրություն) և քննարկելով «ԱՐԱՔՍ ԷԼԻՏ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 24.08.2020թ. և 03.09.2020թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ու մ  է .

  1. «ԱՐԱՔՍ ԷԼԻՏ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա` ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Իսակով փողոց, 64/1 հասցեում գտնվող առևտրի կենտրոնում գործունեություն իրականացնելու համար:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2020 թ. սեպտեմբերի 16, ք. Երևան