«ՍՍ Կապիտալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Առաջին» և «Երկրորդ» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 139 Ա
 28.08.2020

«ՍՍ Կապիտալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Առաջին» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդի և «ՍՍ Կապիտալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Երկրորդ» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը, «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (26.08.2020 թ. թիվ 37 արձանագրություն) և քննարկելով «ՍՍ Կապիտալ» ՍՊԸ կողմից «ՍՍ Կապիտալ» ՍՊԸ «Առաջին» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդի և «ՍՍ Կապիտալ» ՍՊԸ «Երկրորդ» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 25.02.2020 թ., 25.08.2020 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է․

  1. Գրանցել «ՍՍ Կապիտալ» ՍՊԸ «Առաջին» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնները:
  2. Գրանցել «ՍՍ Կապիտալ» ՍՊԸ «Երկրորդ» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնները:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2020 թ. սեպտեմբերի 1, ք. Երևան