«ՌԵՍՈ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ոչ կյանքի վերաապահովագրության դասով լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 130 Ա
 14.08.2020

«ՌԵՍՈ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ոչ կյանքի վերաապահովագրության դասով լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ի կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի օգոստոսի 12-ի թիվ 35 արձանագրություն) և քննարկելով «ՌԵՍՈ» Ապահովագրական Փակ Բաժնետիրական Ընկերության 23.07.2020թ. և 24.07.2020թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Ուժը կորցրած ճանաչել «ՌԵՍՈ» Ապահովագրական Փակ Բաժնետիրական Ընկերությանը տրամադրված վերաապահովագրության լիցենզիան՝ ոչ կյանքի վերաապահովագրության դասով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2020 թ. օգոստոսի 14, ք. Երևան