«Դայմենշն» փակ բաժնետիրական ընկերությանը լրացուցիչ ներդրումային ծառայություններ մատուցելու լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 126 Ա
 31.07.2020

«Դայմենշն» փակ բաժնետիրական ընկերությանը լրացուցիչ ներդրումային ծառայություններ մատուցելու լիցենզիա տրամադրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի հուլիսի 22-ի թիվ 32 արձանագրություն) և քննարկելով «Դայմենշն» փակ բաժնետիրական ընկերության՝ 19.06.2020թ., 06.07.2020թ., 13.07.2020թ. և 20.07.2020թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

1. «Դայմենշն» փակ բաժնետիրական ընկերությանը տալ լրացուցիչ ներդրումային ծառայություններ մատուցելու լիցենզիա՝ հետևյալ ներդրումային ծառայություններն իրականացնելու համար՝

  • հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում,
  • իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում,
  • արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրում հաճախորդներին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2020 թ. հուլիսի 31, ք. Երևան