«ԱՆԴԱԿՈ» ՍՊԸ-ին (լիցենզիա թիվ 842) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 125 Ա
31.07.2020
«ԱՆԴԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 842) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի հուլիսի 29-ի թիվ 33 արձանագրություն) և քննարկելով «ԱՆԴԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 25.05.2020թ., 16.06.2020թ., 18.06.2020թ., 16.07.2020թ. և 28.07.2020թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- «ԱՆԴԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 842) տրամադրել փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա` ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Վ.Վաղարշյան փող. 10, Վ.Վաղարշյան փող. 10 առողջարարական համալիր, Վ.Վաղարշյան փող. 10/2 առողջարարական համալիր, Վ.Վաղարշյան փող. 10/3, Ավետիսյան 74շ., հ1 ավտոտնակ հասցեներում գործունեություն իրականացնելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2020 թ. հուլիսի 31, ք. Երևան