«ՆԱՐ-ԱՌ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 826 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 114 Ա
 17.07.2020

«ՆԱՐ-ԱՌ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 826 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի հուլիսի 15-ի թիվ 31 արձանագրություն)  և քննարկելով «ՆԱՐ-ԱՌ» ՍՊԸ-ի 26.06.2020թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Ուժը կորցրած ճանաչել «ՆԱՐ-ԱՌ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 826 լիցենզիան:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2020 թ. հուլիսի 17, ք. Երևան