«ՈՍԿԵ ԱԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 829) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 111 Ա
03.07.2020
«ՈՍԿԵ ԱԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 829) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի հունիսի 24-ի թիվ 28 արձանագրություն) և քննարկելով «ՈՍԿԵ ԱԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 03.06.2020 թ. և 16.06.2020 թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- «ՈՍԿԵ ԱԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 829) տրամադրել փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա` ՀՀ, Երևան, Հյուսիսային պողոտա 3 շենք, 84 տարածք հասցեում գործունեություն իրականացնելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2020 թ. հուլիսի 7, ք. Երևան