«ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան հիմնական ներդրումային ծառայության մասով ուժը կորցրած ճանաչելու և դրանով պայմանավորված՝ լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 108 Ա
 03.07.2020

«ՏՈՆՏՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան «Արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրում հաճախորդներին» հիմնական ներդրումային ծառայության մասով ուժը կորցրած ճանաչելու և դրանով պայմանավորված՝ լիցենզիան վերաձևակերպելու մասին 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի հուլիսի 1-ի թիվ 29 արձանագրություն) և քննարկելով «ՏՈՆՏՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 10.06.2020 թ., 16.06.2020 թ., 25.06.2020 թ., 30.06.2020 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

  1. Ուժը կորցրած ճանաչել «ՏՈՆՏՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան «արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրում հաճախորդներին» հիմնական ներդրումային ծառայության մասով և դրանով պայմանավորված՝ վերաձևակերպել «ՏՈՆՏՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ 0007 լիցենզիան:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2020 թ. հուլիսի 3, ք. Երևան