Ա/Ձ Հարություն Արսենյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 151 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 107 Ա
 03.07.2020

Ա/Ձ Հարություն Արսենյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 151 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության  կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138 Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թ. հուլիսի 1-ի թիվ 29 արձանագրություն) և քննարկելով Ա/Ձ Հարություն Արսենյանի 27.05.2020 թ. և 16.06.2020 թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

  1. Վերաձևակերպել Ա/Ձ Հարություն Արսենյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 151 լիցենզիան՝ կապված փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխության հետ (նոր հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք, Գայի պողոտա 16 ունիվերսամ):
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2020 թ. հուլիսի 7, ք. Երևան