«ԳՈԼԴ ԸՆԴ ՄԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 294 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 100 Ա
19.06.2020
«ԳՈԼԴ ԸՆԴ ՄԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման
թիվ ԳԳ-Ե 294 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի հունիսի 10-ի թիվ 26 արձանագրություն) և «ԳՈԼԴ ԸՆԴ ՄԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 27.05.2020 թ. և 02.06.2020 թ. միջնորդագրերը՝ կապված գրավադրված մեծածավալ գույքի պահպանության համար նախատեսված տարածքի շահագործման հետ (հասցե` «ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ համայնք, Գ. Նժդեհի 56»)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է․
- Վերաձևակերպել «ԳՈԼԴ ԸՆԴ ՄԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 294 լիցենզիան (տրված՝ 17.03.2015թ.):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2020 թ. հունիսի 23, ք. Երևան