«ՋԻ ԷՄ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը գրանցելու և ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 89 Ա
05.06.2020
«ՋԻ ԷՄ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը գրանցելու և ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը, 37-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, նրանց կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ի գլուխ 5-ը, քննարկելով «ՋԻ ԷՄ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ստեղծումը նախաձեռնող անձ «ՋԻ ԷՄ ՀՈԼԴԻՆԳ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ի դեմս վերջինիս կողմից լիազորված անձ Վարդան Ստեփանյանի) կողմից 18.02.2020 թ., 13.03.2020 թ., 26.03.2020 թ., 04.05.2020 թ., 18.05.2020 թ., 21.05.2020 թ. և 02.06.2020 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագրերը և կից փաստաթղթերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (20.05.2020 թ. թիվ 23 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է․
1. Գրանցել «ՋԻ ԷՄ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և տրամադրել ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա՝ հետևյալ ներդրումային ծառայությունը մատուցելու համար.
- իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2020 թ. հունիսի 10, ք. Երևան