«ՀԱՐՄԻՆՈՒՅԱ ՖՈՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության «Հարմինույա» ոչ հրապարակային մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով) չտարատեսականացված բաց պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 88 Ա
 05.06.2020

«ՀԱՐՄԻՆՈՒՅԱ ՖՈՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության «Հարմինույա» ոչ հրապարակային մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով) չտարատեսականացված բաց պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 08.11.2016 թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (03.06.2020 թ. թիվ 25 արձանագրություն) և քննարկելով «ՀԱՐՄԻՆՈՒՅԱ ՖՈՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 04.05.2020 թ., 12.05.2020 թ., 15.05.2020 թ., 21.05.2020 թ., 23.05.2020 թ. և 03.06.2020 թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1. Գրանցել «ՀԱՐՄԻՆՈՒՅԱ ՖՈՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության «Հարմինույա» ոչ հրապարակային մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով) չտարատեսականացված բաց պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Ներսես Երիցյան

2020 թ. հունիսի 10, ք. Երևան