«ԳԱ ԳՈՌ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության կասեցված 30-օրյա ժամկետը վերսկսելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 87 Ա
05.06.2020
«ԳԱ ԳՈՌ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության կասեցված 30-օրյա ժամկետը վերսկսելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի հունիսի 03-ի թիվ 25 արձանագրություն) և քննարկելով «ԳԱ ԳՈՌ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 13.03.2020 թ. և 22.05.2020 թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է․
- Վերսկսել «ԳԱ ԳՈՌ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 17-ի թիվ 43 Ա որոշմամբ կասեցված 30-օրյա ժամկետը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2020 թ. հունիսի 10, ք. Երևան