«ԷՔՍՊՐԵՍ ՎԻՊ ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 224 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 86 Ա
 05.06.2020

«ԷՔՍՊՐԵՍ ՎԻՊ ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 224 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (27.05.2020 թ. թիվ 24 արձանագրություն), հաշվի առնելով «ԷՔՍՊՐԵՍ ՎԻՊ ՍԵՐՎԻՍ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 13.05.2020 թ. և 19.05.2020 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտն ու կից փաստաթղթերը՝ կապված գրավադրված մեծածավալ գույքի պահպանության համար նախատեսված տարածքի շահագործման հետ (հասցե՝ «ՀՀ, ք. Երևան, Ավան Աճառյան փողոց 37/1»)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է․

  1. Վերաձևակերպել «ԷՔՍՊՐԵՍ ՎԻՊ ՍԵՐՎԻՍ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 224 լիցենզիան (տրված՝ 30.12.2010 թ.):
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Ներսես Երիցյան

2020 թ. հունիսի 10, ք. Երևան